Նորից խաղաղության կոչ է արել խաղաղասիրության դրոշակակիր Աննան։ Այս կինը հասկանալու հետ խնդիրներ ունի կամ վարձատրվում է սրա համար։ Ադրբեջանցի մայրերը սրա խաղաղասիրական կոչին հակադարձում են, որ հայրենիքի համար զոհվելը պատվաբեր է, որ իրենց դրոշը պետք է ծածանվի Ստեփանակերտում։ Մեհրիբան Ալիևան կոչ է անում բոլոր երկրներում բնակվող ադրբեջանցիներին միավորվել քարանձավաբնակ հայերի դեմ։ Լավ, էլ ի՞նչ կոչ պետք է անի թշնամիդ, որ դու հասկանաս, որ քո խաղաղասիրության վրա իրանք մեծ հաշվով թքած ունեն, և իրենց միակ նպատակն է հայ ժողովրդի ոչնչացումը։ Սրան ո՞վ է իրավունք տվել իր խաղաղասիրության կոչերը հայտարարի բոլոր մայրերի անունից։ Լավ, վերջապես ինչպե՞ս անենք, որ սա գնա իր լոբին մաքրելու և հանգիստ թողնի մեզ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել