Shantnews.am-ը գրում է․
Ռուսաստանում այսօր ուժի մեջ են մտել քաղաքացիության շնորհման նոր ընթացակարգեր, որոնք, մասնավորապես, թույլ են տալիս պահպանել այլ երկրի քաղաքացիությունը Ռուսաստանի քաղաքացիություն ստանալիս։ Նոր կարգի այլ մանրամասներ ներկայացրել է «ՌԻԱ Նովոստին»։
Նախատեսված է, որ ըստ նոր կարգի, թեթևացվում են նաև այլ ընթացակարգեր։ Օրինակ, այլևս պարտադիր չի լինի 3 տարի Ռուսաստանում բնակված լինելը քաղաքացիություն ստանալու հայտ ներկայացնելուց առաջ։ Իսկ ՌԴ քաղաքացի ամուսին ունենալու դեպքում մարդիկ ավելի հեշտացված ձևով կստանան ռուսական քաղաքացիություն։
Ինչ վերաբերում է երկքաղաքացիությանը, ապա հիմա հանվում է նախկինում ընդունված այն պարտադրանքը, որ այլ երկրի քաղաքացին ՌԴ քաղաքացիություն ստանալու հայտ ներկայացնելիս միաժամանակ պետք է նաև հայտ ներկայացներ առաջին քաղաքացիությունից հրաժարվելու մասին։