Times.am-ը գրում է.
Պոդոլսկի մոտ տեղի ունեցած սարսափելի ավտովթարի մեջ մեղադրվող Հրաչյա Հարությունյանից ռուսաստանյան «Ռոսիա 1» հեռուստաալիքի կողմից հրապարակային ներողություն խնդրել պահանջող հանձնագիրը արդեն 12.5 հազար մարդ է ստորագրել:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Gazeta.ru-ն, նախաձեռնության հեղինակ Նարեկ Սարգսյանի խոսքով՝ «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Վեստի» հաղորդման ռեպորտաժում, որի ժամանակ ներկայացվում են Նոր Մոսկվայում տեղի ունեցած վթարի մանրամասները, հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի հասցեին անպարկեշտ արտահայտություններ են հնչել: Մասնավորապես, լրագրող Օլգա Սկաբաեւան հայտարարել էր, որ Հրաչյա Հարությունյանի ցուցմունք չտալը կապված չէ նրա առողջական վիճակի հետ, այլ նա ուղղակի ձեւացնում է:
«Լրագրողուհին իրեն իսկապես ագրեսիվ է պահել, ինչն անթույլատրելի է լրագրողական էթիկայի տեսանկյունից: Նա հատուկ առոգանությամբ հնչեցրել է Հարությունյանի ազգությունը, իսկ նրա անունը արտաբերել է հատուկ շեշտադրմամբ»,-ասված է հայտարարության մեջ:
Ստորագրություններով փաստաթուղթը կուղարկվի «Ռոսիա 1» հեռուստաալիքին:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ