1in.am-ը գրում է.
Երևանյան փողոցներում հանրային տրանսպորտի թանկացման դեմ մեկնարկած երթն ավարտվեց Մաշտոցի պուրակում: Այս պահին տարբեր վարչական շրջաններից Մաշտոցի պուրակ են եկել օրվա ընթացքում կանգառներում ակցիա անցկացրած բոլոր խմբերը: Հրապարակախոս Զառա Հովհաննիսյանի առաջնորդությամբ ակտիվիստները ներկայացրեցին իրենց ձեռքբերումները և հաջորդ օրվա անելիքները։
Ելույթ ունենալու հնարավորություն ունեցան նաև այլ քաղաքացիներ, որոնք պարզապես իրենց տեսակետը ներկայացրեցին ուղեվարձի թանկացման վերաբերյալ: Այստեղ էր նաև Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը, ով Մաշտոցի պուրակում հավաքված ակտիվիստներին տեղեկացրեց, որ ստացել է այն ձևաթուղթը, որի վրա կդրվեն Երևանի ավագանու անդամների ստորագրությունները՝ ավագանու արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ:
Նշենք, որ արտահերթ նիստ հրավիրելու համար անհրաժեշտ է ավագանու անդամների 1/3-րդի ստորագրությունը:
Բողոքի երթ էր անցկացնում նաև «Նախախորհրդարան» քաղաքացիական նախաձեռնությունը: Նրանք երթով հասան Մաշտոցի պուրակ, ապա միանգամից հեռացան: