Ermenihaber.am-ը գրում է․

Հուլիսի 22-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ գումարված ազգային անվտանգության խորհրդի նիստի արդյունքում հերթական հակահայկական հայտարարությունն է ընդունվել։

«Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի հողերը տարիներ շարունակ ապօրինաբար զավթած Հայաստանի ագրեսիան, որը խաթարում է խաղաղությունն ու ոտնահարում միջզգային իրավունքի նորմերը», - ասված է Թուրքիայի ԱԱԽ հայտարարությունում։

Թուրքիայի անվտանգության խորհուրդը հայտարարել է նաև, որ Հայաստանը պետք է անհապաղ լքի «ադրբեջանական հողերը», ինչպես նաև՝ անվերապահ աջակցություն է հայտնել «եղբայրական» Ադրբեջանին։

Նշենք, որ  Թուրքիայի ԱԱԽ հայտարարության մեջ անդրադարձ է կատարել նաև Թուրքիայի օրակարգում գտնվող այլ երկրների՝ Սիրիայի, Իրաքի, Լիբիայի և  Կիպրոսի հիմնախնդիրներին։ Նկատենք, որ հիշյալ բոլոր հիմնախնդիրներում Թուրքիան ունի ռազմական ներգրավվածություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել