Սերժ Թանկյան, թասիբ, նամուս, արժանապատվություն, խիղճ... լսե՞լ ես նման բաների մասին: Երբևէ մտքովդ անցե՞լ է, որ Հայաստանը քեզ համար միայն քաղաքական գաստրոլների վայր չէ: Երբևէ մտքովդ անցե՞լ է, որ Հայաստանը պատերազմող պետություն է, որի սահմանները պաշտպանում է բանակը: Ու շատ հաճախ կյանքի գնով է պաշտպանում, հայ ժողովրդի լավագույն զավակների կյանքի գնով: Ադրբեջանում «խաղաղ հեղափոխության» մասին ապուշություններ դուրս տալու, Հայաստանում բնակարան գնել խոստանալու ու չանելու հետ մեկտեղ երբևէ մտքովդ անցե՞լ է, որ Հայրենիքի վրա ինքնահաստատվելուն և Հայրենիքը կթելուն զուգընթաց կարելի է գոնե թե ամենաշարքային հայաստանցու նման ամսԱկան 1000 դրամ փոխանցել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին: Երբևէ մտքովդ անցե՞լ է, որ Հայաստանում քաղաքական գաստրոլներիդ հանգիստն այն մարդիկ են ապահովում, որոնց զոհված ու հաշմանդամ դարձած ընկերներին օգնելու համար ստեղծված հիմնադրամին գոնե 1000 դրամ գումար չես տալիս: Հայաստանում ապրող և աշխատող ցանկացած մեկն ամսական 1000 դրամ տալիս է, իսկ դու և, օրինակ, Arsinée Khanjianը, որ ձեր փիառի համար հայրենիք եք կթում, հայրենիքի վրա ինքնահաստատվում եք, ճառեր եք ասում, հեղափոխություններ եք անում, մի քոռ կոպեք այս հիմնադրամին չեք տվել մինչև այսօր: Եկել է անկեղծ խոսելու ժամանակը: Եթե դուք հայ եք, ու Հայաստանը ձեր երկիրն է, ապա մենք՝ Հայաստանում ապրողներս, Հայաստանում ՀՆԱ ստեղծողներս, հարկեր վճարողներս ու «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին վճարում կատարողներս, ո՞վ ենք: Պարզ հարց, որի պատասխանը շուտով ստանալու ենք: Կա՛մ դուք, կա՛մ մենք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: