Ցելյուլիտ, բակտերիալ ինֆեկցիա, որն ընդգրկում է մաշկի ներքին շերտերը: Այն հիմնականում ընգրկում է ենթամաշկը: Այն հիմնականում հանդիպում է կանանց շրջանում: Եվ կանանց համար դրանց առկայությունը ուղղակի անտանելի է:
Եկեք հասկանանք, թե ինչից է այն առաջանում։
Այն կարող է փոխանցվել գեներով: Եթե մոտ բարեկամների մոտ առկա է, ապա այն կարող է փոխանցվել նաև հաջորդ սերնդին:
Շատ հաճախ այն հանդիպում է կանանց մոտ, իսկ պատճառը կանացի հորմոններն են:
Հորմոններում փոփոխության դեպքում նույնպես առաջանում է ցելյուլիտ: Հորմոնների ընդունումից, հղիությունից կամ էլ դաշտանադադարի ժամանակ է դա հաճախ առաջանում:

Նյութափոխանակությունը նույնպես մեծ ազդեցություն է ունենում դրա առաջացման վրա: Երբ խախտվում է ջրի և աղի պաշարի հավասարությունը, ջուրը կուտակվում է մաշկի տակ և դանդաղեցնում է արտազատումը:

Նստակյաց կյանքը մեծ դերակատարություն ունի: Որքան քիչ եք շարժվում, այնքան մեծ հավանականություն կա, որ ցելյուլիտ կառաջանա:
Վատ սնունդ: Ոչ ճիշտ, անառողջ սննդի ընդունումը, որի մեջ կան շատ քիչ քանակությամբ օգտակար նյութեր, նույնպես առաջացնում են ցելյուլիտ:
Հաճախակի սթրեսն ու դեպրեսիան և անքնությունը նույնպես գլխավոր պատճառներից մեկն են: Սրանք ազդում են հորմոնալ դաշտի վրա՝ առաջացնելով ճարպային կուտակումներ:

Ցեյլուլիտին հենց սկզբից պետք է ուշադրություն դարձնել, քանի որ դրա դեմ պայքարելն այդքան էլ հեշտ չէ:


