
Ամուսիններն այցելել են Չեսթերֆիլդ քաղաքի գրանցման բյուրո, որպեսզի իրենց չորս ամսական որդուն Լյուցիֆեր անունով գրանցեն, սակայն աշխատողը փորձել է արգելել նրանց դա անել՝ հրաժարվելով գրանցել ամուսինների նախընտրած անունը:
«Նա մեզ ասաց, որ որդիս չի կարողանա աշխատանք գտնել, որ ուսուցիչները չեն ցանկանա նրան կրթել: Ես փորձեցի բացատրել, որ մենք հավատացյալ չենք, և որ Լյուցիֆեր անունը հունարեն նշանակում է «լուսաբեր», «առավոտ», սակայն նա մեզ չլսեց»,-պատմել է հայրը:
Հայտնի է, որ ստեղծված իրավիճակի հարցով քաղաքապետարան բողոք ներկայացնելուց հետո ամեն ինչ կարգավորվել է, և երեխայի անունը Լյուցիֆեր է գրանցվել:
Պարբերականը հավելում է, որ Նոր Զելանդիայի իշխանությունները 2013թ. պաշտոնապես արգելել են նորածիններին Լյուցիֆեր, Քրիստոս և Մեսիա անունները տալ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել