Պարզվում է՝ խանդելիս տղամարդն ավելի լավ սիրեկան է դառնումErkusov.com-ը գրում է.

Խանդի զգացումը կրկնապատկում է տղամարդու սեռական կարողությունը. պարզել են Լիվերպուլի համալսարանի գիտնականները: Մասնագետները պնդում են, որ զուգընկերուհուն կորցնելու վախը խթանում է տղամարդու օրգանիզմում հորմոնների առաջացումը, որոնք ազդում են սեռական ակտի տևողության վրա: Գիտնականների փորձարարական տվյալների համաձայն` սեռական ակտի տևողությունը կրկնապատկվում է, երբ տղամարդն ինտիմ մերձեցման պահին խանդ է զգում: Մեծ դերակատարում ունի, ընդ որում, ոչ թե երկրորդ կեսի կողմից դավաճանության հնարավորությունը, որքան հենց տղամարդու ենթադրություններն ու երևակայությունը դրա վերաբերյալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել