Shantnews.am-ը գրում է․

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կորոնավիրուսային իրավիճակը ԱՄՆ-ում կարող է վատթարանալ: Նա կոչ է արել պահպանել սոցիալական հեռավորություն և կրել դիմակներ: Սպիտակ տանը տեղի ունեցած ճեպազրույցում Թրամփը հայտարարել է, թե ինքը միշտ գրպանում դիմակ է պահում, հարկ եղած ժամանակ՝ կրում: Որպես ապացույց՝ գրպանից հանել է դիմակը և դրել:

«Խնդրում ենք բոլորիդ, եթե չեք կարող սոցիալական հեռավորություն պահպանել, գոնե դիմակ կրեք: Ու կապ չունի՝ ձեզ դուր գալի՞ս է, թե՞ ոչ: Դիմակ կրելն անհրաժեշտ է»,- շեշտել է նախագահը: Թրամփն ասել  է, որ երկրի մի հատվածում կորոնավիրուսային իրավիճակը շատ լավ է, մյուս հատվածում՝ շատ վատ: «Ցավոք, իրավիճակը կվատթարանա, մինչ լավանալը: Այդպիսի բան ասելն ինձ դուր չի գալիս, բայց դա իրականությունն է»,- նշել է նա: Թրամփը նաև հիշեցրել է, որ այդպես է ամբողջ աշխարհում ու ոչ միայն ԱՄՆ-ում,- հաղորդում է ТАСС-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել