Սեքսը խթանում է մարդկության զարգացումը: Երբ 1969 թվականի հուլիսյան այս օրերին ամերիկացի տիեզերագնաց Նեյլ Արմսթրոնգն առաջին անգամ ոտք դրեց լուսնի վրա, նրա առաջին խոսքերն էին՝ «Փոքր քայլ մարդու համար, հսկայական թռիչք ողջ մարդկության համար»… Բայց սա պաշտոնական վարկածն է: Իսկ ոչ պաշտոնական վարկածով Նեյլ Արմսթրոնգը լուսնի վրա է իջել միայն մի նպատակով՝ որ հարեւան միստր Գորսկին օրալ սեքս ունենա… Փոքր ժամանակ Նեյլը թաղի տղաների հետ բեյսբոլ էր խաղում, եւ գնդակը հայտնվել էր հարեւան Գորսկիների այգում: Նրանց ոչ ոք չէր սիրում, որովհետեւ անտաշ էին ու սկանդալիստ: Նեյլը տղաներից ամենահամարձակն էր, մտավ հարեւանների այգին ու երբ գողեգող անցնում էր պատուհանի տակով, լսեց, թե ինչպես է միստր Գորսկիի կինն ասում՝ «Ինչ օրալ սեքս, ավելի շուտ Արմսթրոնգների այդ դեբիլ երեխան ոտք կդնի լուսնի վրա, քան դու օրալ սեքս կստանաս»: Ու ասում են, որ երբ Արմսթրոնգը ուղիղ 44 տարի առաջ ոտք դրեց լուսնի վրա, նա բարձրացրեց ձեռքը եւ արտասանեց՝ «Good Luck, Mr. Gorsky…!»: Այսինքն՝ ինձանից ինչ հասնում էր՝ արեցի, դե քեզ տեսնեմ, այ դեբիլ… Այս պատմությունը այսպես կոչված urban legends շարքից է՝ մինչեւ վերջ պարզ չէ՝ արդյոք համապատասխանում է իրականությանը, թե ոչ, բայց այնքան սիրուն է, որ ուզում ես հավատալ: Այդպիսի մի պատմություն էլ կա սեպտեմբերի 11-ի ողբերգության հետ կապված, էլի չգիտես ինչու սեքսին է վերաբերում… Նյույորքյան ահաբեկչության օրն առավոտյան «Մորգան Սթենլի» ընկերության աշխատողներից մեկը, ասենք, Ջոն Սմիթը կնոջը համբուրում է, ցտեսություն է ասում ու տանից դուրս գալիս: «Մորգան Սթենլին», երեւի գիտեք, գտնվում էր այն երկվորյակ երկնաքերներից մեկում, որոնք փլվեցին ահաբեկչության հետեւանքով: Բայց Ջոնը աշխատանքի չի գնում, այլ ուղեւորվում է սիրուհու մոտ… Բնականաբար, անջատում է բջջայինը, որ ոչ ոք չխանգարի, ու սկսում են զբաղվել նրանով, ինչով սովորաբար զբաղվում են սիրեկանները: Իսկ այդ ընթացքում տեղի է ունենում այն, ինչ բոլորս հազար անգամ տեսել ենք՝ ինքնաթիռները մխրճվում են երկու շենքերի մեջ, հրդեհ է բռնկում, մարդիկ դուրս են թռչում պատուհաններից, հետո էլ երկնաքերները փլուզվում են… Ողջ աշխարհն է հետեւում այս ամենին, բայց ոչ Ջոնը եւ նրա սիրուհին: Պատկերացրեք Ջոնի կնոջ վիճակը՝ կարծում է, թե ամուսինը գնացել է աշխատանքի, ու այն շենքը, որտեղ աշխատում է Ջոնը, կնոջ աչքի առջեւ փլուզվում է… Բնականաբար, անընդհատ զանգահարում է ամուսնուն, բայց հեռախոսն անջատված է: Վերջապես Ջոնն ու սիրուհին ավարտում են իրենց գործը, պատկերացում էլ չունենալով, թե ինչ է կատարվել: Ջոնը միացնում է հեռախոսը ու լսում կնոջ հիստերիկ ձայնը՝ «Որտեղ ես, ախր արդեն ինֆարկտ էի ստանում»: Ու Ջոնը անվրդով պատասխանում է՝ «Այ կնիկ, ինչպես թե որտեղ եմ… Իհարկե, աշխատանքի տեղում եմ…»:
Շարունակությունը՝ այստեղ