Ծնողներից մեկն ասաց, որ կարգի փոփոխության պատճառով երեխաները կամ չեն ընդունվել կամ իմանալով, որ պարտադիր պետք է լրացնեն 10 հայտն էլ, այնքան որ վերջին հայտերը լրացրել են ու հիմա ընդունվել 10 –րդ հայտով նշված բաժնում: Նրանք նշում են, որ մինչև քննությունները կարգը ներկայացվել է այլ կերպ, սակայն քննություններից հետո ձևափոխվել է:
«Գնահատման ու թեստավորման կենտրոնի կազմակերպիչները թյուրիմացության մեջ են գցել դիմորդներին, իսկ թե ինչպես է փոխել կարգը, պարզ չէ: Ինչ որ պաշտոնյանի անփույթ աշխատանքի պատճառով մեր երեխաները տհաճ վիճակում են հայտնվել, հիասթափված են»,- ասաց ծնողներից մեկը:
Նրանք կրկին ներկայացրեցին իրենց առաջարկությունը՝ բուհերում ավելացնել տեղերը, իսկ կիսամյակի վերջում ցածր առաջադիմություն ունեցողներին դուրս թողնել:
Արման Թաթոյանն ասաց, որ խնդիրը հասկանալի է, ուսումնասիրել են: ՄԻՊ-ը 55 քաղաքացուց կոլեկտիվ դիմում է ստացել, ևս 13 անհատական բողոք ընդունելության քննությունների ու արդյունքների վերաբերյալ: Նա նշեց, որ խոսել է կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարի հետ, նաև նամակներ են հղել: ՄԻՊ-ն ասաց, որ իրենք այս փոլում առաջարկություններ չեն հնչեցրել, այլ փոխանցել են ծնողների բարձրացրած հարցերն ու առաջարկությունը, սպասում են նախարարության դիրքորոշմանը:
Ա. Թաթոյանի խոսքով, վաղն ամենայն հավանականությամբ կունենան պատասխան, որից հետո կարող են եզրահանգում անել ու գնահատական տալ:
Ծնողներն ասացին, որ այդ կառույցի հանդեպ հավատը քիչ է, իրենց ակցիան շարունակելու են
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



