Politik.am-ը գրում է․
Ռուսական բանակը միջուկային հրետանի է տեղակայել Հյուսիսային Կովկասում՝ Ադրբեջանի սահմանին մոտ: Ռուսական «Российская газета» պարբերականը՝ ռազմական աղբյուրների փոխանցած տեղեկություններին հղում տալով, գրել է, որ ՌԴ Պնախարարությունը Ինգուշիայում տեղակայել է միջուկային հրետանային համակարգեր։ Այս համակարգերը ունեն այնպիսի առանձնահատկություն, որ կարող են կիրառել տակտիկական միջուկային հրետանային զենքեր։ Խոսքը 240 մմ տրամաչափի «Տյուլպան» եւ 203 մմ տրամաչափի «Մալկա» համակարգերի մասին է։ Այս համակարգերը կարող են խոցել հակառակորդին 20 կմ հեռավորությունից, օգտագործելով 2 կիլոտոննա հզորությամբ միջուկային մարտագլխիկներ, որով հակառակորդի դիրքերի չափազանց մեծ տարածք կարող է ոչնչացվել։ Նշենք, որ համակարգերը Ադրբեջանի սահմանից հեռու են ընդամենը 180 կմ։ Չնայած ռուսական կողմը հայտարարել է, որ իր զորավարժությունները կապ չունի հայ-ադրբեջանական սահմանի լարվածության հետ, սակայն հայ-ադրբեջանական սրացման ֆոնին այս քայլը չափազանց պերճախոս մեսիջ է, որի հետ Բաքվում չեն կարող հաշվի չնստել։ Սրանով է թերեւս պայմանավորված Իլհամ Ալիեւի վերջին հոխորտանքը, թե Հայաստանը եթե կարող է, առանց «տղա բերելու», թող միայնակ մարտի բռնվի Ադրբեջանի հետ։