ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298 թվակիր որոշման հավելվածի 21-րդ կետի համաձայն՝ արտակարգ դրության ամբողջ ընթացքում (սկսած ս.թ.մարտի 16-ից), կապված նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետ, կրթական համակարգը, այդ թվում՝ բոլոր բուհերն անցում են կատարել հեռավար ուսուցման, ինչը նշանակում է, որ ուսանողների, դասախոսների և այլ ոչ անհրաժեշտ աշխատողների մուտքն արգելվում է բարձրագույն ուսումնական հաստատության շենք: Այդ արգելքը իր հետ բերում է որոշակի ծախսերի կրճատում`լույս, ջուր, տեխնիկական և այլ աշխատանքների կատարում: Նշվածը հիմք ընդունելով՝ առաջարկում եմ արտակարգ դրության ամբողջ ընթացքում, կապված հեռավար ուսուցման անցնելու հետ, բուհերի ուսանողների վարձավճարները կրճատել առնվազն 40 տոկոսով, իսկ արդեն վճարված գումարները վերահաշվարկել հաջորդ ուսումնական տարվա վճարվելիք վարձավճարների փոխարեն:
Հ.Գ. Եթե կլինեն նոր առաջարկություններ, խնդրում եմ ամրագրեք մեկնաբանություններում:
Լայն լսարանին հասու դառնալու համար իմ ընկերներին խնդրում եմ տարածել: