ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Արցախ: Այցն անձնական բնույթ է կրում` Սերժ Սարգսյանը կայցելի մորը, հանդիպում կունենա ընկերների հետ:

Նախագահ Սարգսյանը կլինի նաև Ամարասում` տեղում ծանոթանալու վանական համալիրի վերականգնման աշխատանքների ընթացքին, ինչպես օրերս տեսակապի ժամանակ խոստացել էր այդ աշխատանքներն իրականացնող պատասխանատուներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել