1in.am-ը գրում է.

Մամուլի ազատության այս տարվա ցուցանիշով Հայաստանն աշխարհի 179 երկրների մեջ 74-րդ տեղում է եւ նախորդ տարվա համեմատ վեր է բարձրացել երեք հորիզոնականով: Մամուլի ազատության հերթական՝ այս տարվա ինդեքսն է հրապարակել «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը:

 «Երկիր Մեդիա»-ի փոխանցմամբ՝ մամուլի ազատության համաշխարհային ինդեքսի ցուցատախտակում Ադրբեջանը 156­-րդն է, Վրաստանը՝ 100-րդը, նրանք նույնպես մի քանի հորիզոնականով վեր են բարձրացել:

 Ռուսաստանն ու Թուրքիան հակառակը՝ մի քանի հորիզոնականով իջել են՝ 148-րդ եւ 154-րդ տեղեր: «Սիրիայի հակամարտության հարցում քաղաքական կարեւոր դեր ունեցող Թուրքիան լրագրողների համար ամենամեծ բանտն է աշխարհում»,- ասված է զեկույցում:

 Ինչպես անցյալ տարի, այս տարի էլ աշխարհում մամուլի ազատության ամենաբարձր ցուցանիշը գրանցած երկիրը Ֆինլանդիան է: Նույն տեղերում են մնացել, բայց ամենավերջում՝ Սիրիան, Թուրքմենստանը, Հյուսիսային Կորեան եւ Էրիթրեան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել