1in.am-ը գրում է.
2 թաիլանդցի ուսանողներ օրիգինալ ձև են մտածել տնային կենդանիներ պահողների համար, որոնք ստիպված են մեկնել գործուղման կամ երկար ժամանակով բացակայել տնից, գրում է ITAR-TASS-ը:
Նրանք առաջարկում են առանց հսկողության մնացած սոված կատվին կերակրել անմիջականորեն հատուկ մեքենայի միջոցով, որը ղեկավարվում է տանտիրոջ կողմից համացանցի միջոցով:
Holiday рet manager կոչվող սարքը արտաքինից նման է չոր կերի մեծ արկղի, որը հատուկ չափաքանակով կեր է մատակարարում կենդանուն: Թե որքան հաճախ սարքը կսնի կենդանուն, կախված է հատուկ ծրագրից: Սարքը միացված է համակարգչին ու տեղեկացնում է կենդանու տիրոջը, երբ կերը վերջացել է կամ եթե կենդանին չի կերել այն: Սարքը հնարավորություն է տալիս կարգավորել կենդանու սննդակարգը:
Ապագայում ուսանողները ծրագրում են սարքի զանգվածային արտադրություն: