Ստուգումների արդյունքում հրդեհային անվտանգության կանոնների և նորմատիվ փաստաթղթերի պահանջների խախտումներ են հայտնաբերվել Ա/Ձ Գագիկ Մհերյանին պատկանող տնտեսական ապրանքների խանութում, «Թամսար» ՍՊ ընկերության ԱԳԼՃԿ-ում, Արգամ Կարապետյան և Կարեն Հայրապետյան Ա/Ձ-երին պատկանող հեղուկ գազի լցավորման (ՀԳԼ) կայաններում։

Մասնավորապես՝ ՀԳԼԿ-ներում առկա չեն եղել հրդեհի ազդարարման ինքնաշխատ համակարգեր և անհրաժեշտ քանակի հրդեհաշիջման սկզբնական միջոցներ։ Տնտեսական ապրանքների խանութում բացակայում է հրդեհի ազդարարման ինքնաշխատ համակարգը և օդափոխիչ համակարգի ինքնաշխատ անջատման սարքավորումները եղել են ոչ սարքին վիճակում։

«Թամսար» ՍՊԸ ԱԳԼՃԿ-ում հայտնաբերվել են նորմատիվ փաստաթղթերի պահանջների վեց խախտում։

Վերը նշված խախտումների վերաբերյալ կազմվել են համապատասխան արձանագրություններ, պատասխանատուների նկատմամբ կիրառվել են վարչական պատախանատվության միջոցներ և նրանց տրվել են կարգադրագրեր՝ սահմանված ժամկետներում խախտումները վերացնելու կապակցությամբ։

Տնտեսավարող սուբյեկտներին տրամադրվել են նաև իրազեկման գրքույկներ ինչպես նաև սպասարկող անձնակազմերին պարզաբանվել է հրդեհային անվտանգության կանոնների պահպանման խիստ անհրաժեշտությունը և կարևորությունը՝ հրդեհներից և դրանց անցանկալի հետևանքներից խուսափելու նպատակով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել