Խեղդվել են վաղուց պատերը իմ տան,ու էլ չի նայում պատուհանը դուրս,
ինձ փոստատարներ հազիվ թե հյուր գան.
ես հեռացել եմ ծանր ու սուսուփուս...
Դուռը այն, որ ես չէի ուզում փակել,
այժմ կողպում եմ ինքնակամ ու լուռ,
չփորձես իզուր դուռս էլ թակել.
ուրիշ մարդու մոտ կհայտնվես հյուր...
Այդպես է լինում, երբ աքսորում ես
ինքդ քեզ քեզնից, բայց և դեպի քեզ,
դեպի մարդը այն, ում չես ճանաչել,
դեպի այն աշխարհ, որտեղ չունես կես...
Այդպես է լինում, երբ հասկանում ես`
թուրը չես եղել, բայց վահանն էլ չես.
այդպես է լինում, երբ սովորում ես
կոտրած կողպեքից դու էլ չկառչել...
Նյութի աղբյուր՝ http://sarrima.blogspot.com/2013/07/blog-post_8833.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



