
Հայոց պատմության մեջ եղել են մի քանի ազդեցիկ թագավորական դինաստիաներ: Եկեք այսօր պարզենք, թե ինչպիսի թագավորներ էին ղեկավարում Հայաստանում: Նրանց բոլոր խորհրդանշանները կարելի է տեսնել Հայաստանի Հանրապետության ժամանակակից զինանշանի վրա:
Երվանդունիներ
Առաջին հայտնի հայկական թագավորական դինաստիան կոչվում է Երվանդունիների դինաստիա: Նրանք հայտնի են նաև որպես Երվանդունի և Երվանդականներ:
Երվանդունիների մասին պահպանված տեղեկությունները հակասական են, այդ պատճառով Երվանդունիների ծագումը, Հայաստանում նրանց միասնաբար և անընդմեջ իշխելու հանգամանքները դեռևս վիճելի են պատմության մեջ։ Ք.ա. 681 թվականին Ասորեստանի Սենեքերիմ արքայի որդիներ Սարասարը և Ադրամելեքը սպանում են իրենց հորը և փախչում Հայաստան։ Ենթադրվում է, որ նրանք հիմնադրել են այս հարստությունը։
Երվանդունիները գահակալել են մ.թ.ա 401-ից 200թթ: Նրանց հաջորդեցին Արտաշեսյանները:
Արտաշեսյաններ
Հիմնադիրը եղել է Արտաշես I-ը, ով սերում էր Պարթև թագավորի ավագ ճյուղից: Արտաշեսյանների դինաստիան Հայաստանի պատմության մեջ ամենաուժեղ ու ամենահեղինակավոր թագավորությունն է եղել: Նրանց էր պատկանում Տիգրան Մեծ թագավորը, ով իրեն հռչակել էր արքայից արքա:
Արշակունիներ
Երրորդ արքայական ընտանիքը Մեծ Հայքում Արտաշիսյանների տոհմն է: Այս թագավորությունում իշխող Արշակունիները ազգակցական կապեր են ունեցել Պարսկաստանում, Աղվանքում, Ատրպատականում, Վիրքում իշխող Արշակունիների հետ։ Թագավորությունը հիմնադրելու համար հայ-պարթևական ուժերը տարիներ շարունակ պատերազմել են հռոմեացիների դեմ․ այդ պատերազմը հայտնի է Տասնամյա պատերազմ անվամբ։ Ի վերջո Հռանդեայի ճակատամարտի արդյունքում Հռոմն ընդունել է իր պարտությունը և Տրդատին կանչել Հռոմ, որպեսզի վերջինս թագ ստանա Ներոն կայսեր կողմից։
Հենց Տրդատ II-ի թագավորման ժամանակ էլ՝ 301 թվականին, Հայաստանն ընդունել է քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն:
Բագրատունիներ
Բագրատունիները նույնպես հայտնի տոհմ են եղել Հայաստանում: Կառավարել են 885-1045 թվականներին:
Բագրատունիների թագավորությունը քրիստոնյա Արևելքի հզորագույն թագավորություններից էր, որը հանդիսանում էր հայոց պետականության վերջին դրսևորումը պատմական հայրենիքում։ Այն իր շուրջ էր համախմբել ոչ միայն Հայաստանը, այլև իր գոյությամբ նպաստել էր հյուսիսում մեկ այլ քրիստոնյա պետության՝ Վրաց թագավորության առաջացմանը։
Կիլիկյան Հայաստանի թագավորություն
Կիլիկյան Հայաստանում 400 տարվա ընթացքում կառավարել է 3 թագավորական տոհմ:
Ռուբինյաններ, որի հիմնադիրը եղել է Ռուբենը:
Հեթումյաններ, սկզբում՝ իշխանություն, իսկ 1226 թվականից՝ արդեն թագավորական դինաստիա:
Լուսինյաններ, նրանք սերում են Ֆրանսիայից, որպես խաչակիր ասպետներ նախ հաստատվել էին Պաղեստինում։