Ներկայացնում ենք «NordStar» ավիաընկերության կողմից «Դոմոդեդովո» օդանավակայանից առաջիկա օրերին Մոսկվա-Երևան և Մոսկվա-Գյումրի իրականացվելիք չարտերային չվերթների ժամանակացույցը։

Հուլիսի 22-ին – Մոսկվա - Երևան
Հուլիսի 23-ին – Մոսկվա - Գյումրի
Հուլիսի 25-ին – Մոսկվա - Գյումրի

Հուլիսի 22-ի և 25-ի չվերթների տոմսերն ազատ վաճառքի սկզբունքով կարելի է ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի հ․94 տոմսարկղից, իսկ հուլիսի 23-ի չվերթի տոմսերը՝ հ․ 85 տոմսարկղից։

Տոմսերի վաճառքը մեկնարկում է հուլիսի 19-ից (աշխ․ ժամեր՝ 10։00-ից 20։00-ն)։ Տոմսերի արժեքը՝ 14 հազ․700 ռուբլի։ Ուղեբեռը՝ 23 կգ, ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ։

Նշենք, որ, ըստ ավիաընկերության փոխանցման, տոմսի արժեքի բարձրացումը պայմանավորված է Հայաստնում ավիավառելիքի սակագնի աճի հետ։

Չվերթների հետ կապված բոլոր հարցերով դիմել ավիաընկերությանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել