Չեդեր պանիրն ատամի էմալը պաշտպանում է կարիեսիցDoctors.am-ը գրում է.

Պանիրը և այլ կաթնամթերքները կարող են ատամի էմալը պաշտպանել կարիեսից, - ասում է հնդիկ հետազոտող Վիպուլ Յադավը:  Ըստ նրա՝ մթերքը անչափ կարևոր է մարդու առողջության համար, հատկապես՝ ոսկորների:  

12-15 տարեկան 68 կամավորներից վերցված կենսաբանական նյութի նմուշները ցույց են տվել, որ կարելի է դատել pH ատամնափառի մասին սննդի մեջ չեդեր պանիր (առաջին խումբ), կաթ (երկրորդ խումբ) և առանց շաքարի յոգուրտ (երրորդ խումբ) օգտագործելուց առաջ և հետո: 

Համարվում է, որ 5,5-ից ցածր pH մակարդակը սպառնում է ատամնային էմալի էրոզիայով: Եթե pH մակարդակը 5,5-ից բարձր է, ապա կարիեսի ռիսկը զգալիորեն իջնում է (pH-ը չափել են սննդի ընդունումից 10, 20 և 30 րոպե հետո):

Երկրորդ և երրորդ խմբերի մոտ pH փոփոխություն չի եղել: Իսկ ահա պանրի օգտագործումից հետո pH մակարդակը կտրուկ բարձրացել է: Այսինքն, պանիրն ապահովել է պաշտպանություն կարիեսից : Հնարավոր է, որ pH մակարդակի բարձրացման պատճառ է դարձել թքի ակտիվ արտազատումը՝ ծամելու պրոցեսի հետ կապված:

Թուքը թթվայնության բարձր մակարդակի բնական պաշտպան է: Դրան գումարվում է նաև այն, որ պանրում կան զանազան միացություններ, որոնք կարող են կպչել ատամի էմալին: Դա թթվից լրացուցիչ պաշտպանություն է ապահովում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել