Իտալական Maserati մեքենաշինական բրենդը ներկայացրել է նոր Ghibli Hybrid սեդանը, որն ընկերության պատմության մեջ առաջին հիբրիդային մոդելն է, հայտնում է Motor1 կայքը:
Նորույթը համալրված է 330 ձիաուժ հզորությամբ շարժիչով, որն աշխատում է Mild Hybrid («մեղմ հիբրիդ») սկզբունքով: Ուժային համակարգը ներառում է էլեկտրական շարժիչ, որը գործի է դրվում արագացումների ժամանակ՝ այդպիսով նվազեցնելով հիմնական շարժիչի հաշվին ընկնող ծանրաբեռնվածությունը:
Մեքենան 0-100 կմ/ժ արագություն է զարգացնում 5,7 վայրկյանում: Առավելագույն արագությունը 255 կմ/ժ է:
Maserati Ghibli Hybrid-ը եվրոպական շուկայում վաճառքի կհանվի 2020 թվականի վերջին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել