Shantnews.am-ը գրում է.

Եվրամիության խորհուրդը թարմացրել է անվտանգ երկրների ցանկը։ Նոր ցանկը ներառում է 12 երկիր` 14-ի փոխարեն: ԵՄ-ի անվտանգ երկրների նոր ցուցակը լքել են Սերբիան և Չեռնոգորիան: Այս մասին հաղորդում է Aliq.ge-ն։

Նորացված ցանկում Եվրամիության խորհուրդը կողմ է, որ սահմանները բացվեն Ալժիրի, Ավստրալիայի, Կանադայի, Վրաստանի, Ճապոնիայի, Մարոկկոյի, Նոր Զելանդիայի, Ռուանդայի, Հարավային Կորեայի, Թաիլանդի, Թունիսի և Ուրուգվայի հետ:

Անվտանգ երկիր է համարվում նաև Չինաստանը, սակայն Չինաստանի հետ ավիահաղորդակցությունը կվերականգնվի այն ժամանակ, երբ երկիրն ինքը բացի սահմանները ԵՄ-ի հետ: Հիշեցնենք` ԵՄ-ի խորհուրդը ոչ անդամ պետությունների համար սահմանը բացելու առաջին ցանկը հրապարակել էր հունիսի 30-ին, Վրաստանը նաև այդ ցանկում կար:

Հունիսի 8-ին Վրաստանը սահմանները բացեց ԵՄ անդամ մի քանի երկրների համար` Գերմանիա, Ֆրանսիա, Լատվիա, Լիտվա, Էստոնիա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել