Գյումրիի ուռուցքաբանական դիսպանսերը փակվում է, բժիշկներն ի՞նչ են անելու` հայտնի չէ: ԱռողջաՉպահության նախարարը, տասնյակից ավել ծննդատներ փակելու ծրագիրը չմարսած, հիմա էլ անցել է ուռուցքաբանության դիսպանսերը փակելուն, իսկ պացիենտներին ուղարկելու են Երևան: Նույնիսկ այս դժվարին իրավիճակում քայլարաստ իշխանությունը ոչնչացնում է տասնամյակների պատմություն ունեցող բժշկական հերթական հաստատությունը` ստեղծելով մոնոպոլ պայմաններ: Թե ոնց են բուժվելու պացիենտները կամ ինչպես են հասնելու Երևան, Նիկոլենց հետաքրքիր չէ, իրենք արդեն փողի խնդիր չունեն, պաշտոններն էլ են գրավել, լափելու ձևն էլ են սովորել, իսկ թե ինչպես կբուժվեն մարդիկ, կամ որտեղ կաշխատեն բժիշկները, թող մտածեն վերջինները, իշխանության հեչ արսենթորոսյանին էլ չի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: