Ermenihaber.am-ը գրում է․

Ստամբուլում գտնվող հանրահռչակ բյուզանդական Սբ. Սոֆիայի (Այա Սոֆիա) տաճարը մզկիթի վերածվելուց հետո, հայտնի է, թե երբ տեղի կունենա առաջին համընդհանուր ուրբաթօրյա աղոթքը (նամազ - ամենօրյա հնգապատիկ աղոթք իսլամում, որը հավատքի հինգ սյուներից մեկն է:): 

Թուրքական աղբյուրի հաղորդմամբ՝ հուլիսի 24-ին՝ 86 տարի անց առաջին անգամ համընդհանուր նամազ կարվի «Այա Սոֆիայի մզկիթում»։

Նշվում է, որ տաճարի ներսում շուրջ 500 մուսուլման կմասնակցի այդ ուրբաթօրյա աղոթքին։ Բացի այդ համընդհանուր նամազ կարվի Սուրբ Սոֆիայի տաճարին հարակից Սուլթան Ահմեդ մզկիթում (Կապույտ մզկիթ)։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ ծրագրում են տաճարը որպես մզկիթ վերաբացել հուլիսի 24-ին։

Էրդողանը ստորագրել էր քրիստոնեական Սուրբ Սոֆիա տաճարին՝ հիմնադրված 537 թվականին, մզկիթի կարգավիճակ տալու մասին հրամանագիր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել