1in.am-ը գրում է.
Իտալացի հայտնի դիզայներներ Դոմենիկո Դոլչեն և Ստեֆանո Գաբանան հնարավոր է փակեն իրենց բիզնեսը, եթե առաջին ատյանի դատարանը նրանց մեղավոր ճանաչի հարկերի վճարումից խուսափելու համար: Այս մասին Dolce & Gabbana ապրանքանիշի ստեղծողները հայտարարել են Corriere della Sera թերթին տված հարցազրույցի ժամանակ:
«Մենք գիտենք՝ ինչպես հագուստ պատրաստել, մենք ցանկանում ենք հանդերձանքներ ստեղծել»,- ասել է Ստեֆանո Գաբանան:
Հարցին՝ ի՞նչ կլինի, եթե դատարանը հաստատի բազմամիլիոնանոց տուգանքը, Դոլչեն ասել է, որ կփակեն իրենց բիզնեսը:
«Մենք չենք կարող հաղթահարել այն: Դա անհնար է»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ հունիսին Միլանի դատարանը Դոլչեին և Գաբանային դատապարտել է 1 տարի 8 ամսվա ազատազրկման՝ շուրջ մեկ միլիարդ եվրոյի հարկերի վճարումից խուսափելու համար: Բացի այդ, դիզայներները Իտալիայի հարկային մարմիններին որպես տուգանք պետք է վճարեն 400 միլիոն եվրո: Նախորդ շաբաթ դիզայներները երեք օրով փակել էին իրենց խանութները Միլանում՝ ի նշան բողոքի: