Hraparak.am-ը գրում է․

Երեկ գիշերը Երևանի բազմաբնակարան շենքերից մեկի պատուհանից դուրս է նետվել երիտասարդ կին: Հիվանդանոց տանելու ճանապարհին նա մահացել է բազմակի վնասվածքներից: Մեր տեղեկություններով, նա ընդամենը 24 տարեկան էր: Ոստիկանությունից հաստատեցին տեղեկությունը: 

«Հուլիսի 17-ին, ժամը 07:40-ին Միքայելյան Բ/Կ-ից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել 1996թ. ծնված քաղաքացի( կին): Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն», - «Հրապարակին» հաղորդեց Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը: 

Մեր աղբյուրը հաղորդում է, որ կատարվածը ամենայն հավանականությամբ ինքնասպանություն է: Կինն ընդամենը 5 օր առաջ էր  ծննդաբերել: Դեպքով զբաղվում է քննչական կոմիտեն: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել