Որոշեցի...որոշեցի...ՈՐՈՇԵՑԻ վերջապես վերադառնալ բլոգոսֆերա)) Կարոտել էի ձեզ, չնայած հին «լավերին», ա տօ ռազվիլոս՛ տուտ))

1013150_590736750978555_1963695207_n

Illustration by Ernest Muradyan

Օրեր շարունակ խոսացվում ա մեր երկրում տրանսպորտի թանկացման մասին: Անվերջ էդ թեման իգնոր անելուց հետո արդեն երկու օր ա ինքս փորձում եմ ներգործություն ունենալ էդ խնդրի վրա ու կարծում եմ` ոչ մի բան էլ չէի գրի ու չէի էլ ասի, եթե չլինեին դիտարկումներ, որոնք ունեն արտահայտվելու կարիք:

Նախ ասեմ, որ ֆեյսբուքյան հայկական սեգմենտի ֆեյք էնտուզիազմը մեկ–մեկ ցույց չի տալիս իրական պատկերը երևույթների, իսկ իրական պատկերը այն է, որ ազգիս մեծամասնությունը ըստ ավանդույթի գլուխը կախ վճարում է «տրամաբանորեն» սահմանված 150 դրամը:

Երկու օր ա իմ մեքենայով, առանց որևէ պլակատի կանգնում եմ ամեն պատահած կանգառի մոտ ու հրավիրում եմ մարդկանց, ու էս փոստը գրելու պատճառը բարի արարքներին չվստահելն ա... Այս օրերին carpool-ով զբաղված մարդիկ կհաստատեն, որ մեծ մասը ուղղակի չի համաձայնվում տեղափոխվել, կամ չի հավատում էդ ամենի անշահախնդրությանը... ՑԱՎՈՔ, մեր ազգը արդեն թերահավատորեն ա մոտենում ամեն լավ ու անշահախնդիր բանին, մարդիկ պատրաստ են իրանց մինիմալ աշխատավարձից ավել փող տան ու էլ ավելի իրենց զրկեն արժանապատիվ կյանքից, բայց պատրաստ չեն ձայն հանեն, բողոքեն, պայքարեն ու փորձեն փոխել մի բան...

ՀԻԱՍԹԱՓՎե՞Լ ԵՆ: ՀԻԱՍԹԱՓՎԵԼ ԵՆ!!!

Բայց էդ բնավ չի կոտրելու մեր ազգը, էդ 150 դրամն էլ չի կոտրելու... Ոչ մեկի անգրագիտությունն էլ не будем показывать пальцем չի կոտրելու մեր ժողովրդին... Ուղղակի մարդկանց հավատ ա պետք... Մի քիչ... Մեկ–մեկ թվում ա` մարդկանց էս երկրում պահում են շախմատի հաղթանակները ու Հենոյի ու Յուրայի խաղը, բայց տենց չպիտի լինի...

Ու եթե նույնիսկ քաղաքում սատանա կա, ուրեմն մեր հնազանդության մեջ ա, ուրեմն մեր ամեն ինչին հարմարվելու մեջ ա, կառուցողական ու ոչ քաղաքական կամ կուսակցական բողոքը կփոխի ամեն ինչ:

Ես որ պայքարելու եմ...ու սա միակ փոստս կլինի, կարծում եմ, էս թեմայով... Ուղղակի մեր ազգը պետք ա էլի հավատա, պետք ա էլի հավատա ու մի քիչ էլ հավատա ու նշված հավատը փոխակերպի գործի հանուն մարդկանց, ովքեր, իրենց իսկ օրիինակին հետևելով, կսկսեն նույնպես հավատալ ու փոխակերպել հավատը գործի, ու էդ ժամանակ մեր ազգը ի զորու կլինի հավաքական ուժի շնորհիվ փոխել յուրաքանչյուր ապազգային որոշում:

Հ.Գ. Հատուկ շնորհակալ եմ մարդկանց, ովքեր իրենց անգնահատելի ավանդն են ունենում այս խնդիրը լուծելու գործում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել