Shantnews.am-ը գրում է․

Ֆրանսիայում բժիշկները նկարագրել են առաջին դեպքը, երբ չծնված երեխան վարակվել է նոր տեսակի կորոնավիրուսով մոր արգանդում: Այս մասին հայտնել է Nature Communications-ը:

23-ամյա հղի կինը, որի անունը չի նշվում, հիվանդանոց է տեղափոխվել մարտի 24-ին՝ հղիության վերջին եռամսյակում: Կինը բողոքում էր ուժեղ հազից և 38,6 աստիճան ջերմությունից: Նրա COVID-19-ի թեստի արդյունք դրական էր:

Մարտի 27-ին կեսարյան հատմամբ լույս աշխարհ է եկել 2,5 կգ քաշով տղա երեխա: Ծնվելուց անմիջապես հետո երեխայի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս: Երեխան ճիշտ ժամանակին բուժում է ստացել, և արդեն 5-րդ օրը նրա առողջական վիճակը կայունացել է: Նորածինը 18-րդ օրը դուրս է գրվել հիվանդանոցից:

Բժիշկները համոզված են, որ երեխան հիվանդացել է կորոնավիրուսով դեռ մոր արգանդում: Ներկայումս բացառվել է այն հավանականությունը, որ երեխան վարակվել է կա՛մ ծննդաբերության ժամանակ, կա՛մ դրանից հետո: Համաձայն հետազոտությունների՝ վիրուսը պլացենտա է հայտնվել մոր արյան միջոցով:

«Ցավոք սրտի, այս դեպքում մենք չունենք կասկած, թե ինչպես է երեխան վարակվել: Բժիշկները պետք է հասկանան, որ այսպիսի դեպքեր հնարավոր են: Իհարկե, սա հազվադեպ է տեղի ունենում, բայց հնարավոր է, և հիվանդանոցը պետք է պատրաստ լինի դրան,- ընդգծել է ինտեսիվ թերապիայի բաժանմունքի գլխավոր բժիշկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել