Armenpress.am-ը գրում է․

Պատվաստանյութը, որի վրա աշխատում Է Չինաստանի Sinopharm դեղագործական կորպորացիան, իմունային պատասխան Է առաջացնում կորոնավիրուսի բոլոր հայտնի մանրԷահիմքերի նկատամամբ: Հուլիսի 16-ին այդ մասին հայտնել Է Global Times թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ապաակտիվացված պատվաստանյութը, որը մենք մշակել ենք, կարող Է կիրառելի լինել կորոնավիրուսի՝ այս պահին հայտնաբերված բոլոր մանրԷահիմքերի, այդ թվում այն մանրԷահիմքի նկատմամբ, որը հայտնաբերվել Է Պեկինի «Սինֆադի» շուկայում»,- մեջբերում Է հրատարկությունը Sinopharm-ի նախագահ Յան Սյաոմինի խոսքը:

Այժմ Չինաստանի ընկերության թեկնածու պատվաստանյութն անցնում Է կլինիկական փորձարկումների երրորդ փուլը: Հունիսին Sinopharm-ը հայտնել Էր հետազոտությունների երկրորդ փուլը հաղողությամբ ավարտելու մասին: Մշակողի տնօրինության տակ կա փորձարկվող բժշկական պատրաստուկի ավելի քան 4 միլիոն դոզա, ճշտում Է հրատարակությունը: Յան Սյաոմինի խոսքով՝ աշխատանքային պատվաստանյութը պատրաստ կլինի այս տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել