Արաբկիրի թաղապետը 150 տոկոսի չափով կամ 840 հազար դրամի պարգևավճար է ստացել, թաղապետարանի աշխատակիցներից շատերը եռամսյակային պարգևավճար նույնիսկ չեն ստացել: Մեր երկրում պարգևավճարների անկանոն բաժանումը հիմնականում պայմանավորված է անձնական գործոնով, օրինակ, եթե որևէ աշխատակից իր ղեկավարին հաճո չէ, չի ստանում պարգևավճար, իսկ եթե ղեկավարին հաճո է, հարազատն է կամ բարեկամը, ստանում է՝ անկախ կատարած աշխատանքի որակից: Ստեղծելով անհավասար և անարդարացի աշխատանքային պայմաններ` ղեկավարները անուղղակիորեն դրդում են իրենց ոչ հաճո աշխատակիցներին դիմում գրել և հեռանալ համակարգից` տեղ ազատելով ղեկավարների հարազատների համար: Այս ամենը Նիկոլը լավ գիտակցում է և նպատակաուղղված ոչինչ չի ձեռնարկում, որպեսզի նորաթուխ յուրայիններին տեղավորի աշխատանքի` թքած ունենալով տարիների փորձառություն ունեցող աշխատակիցների վաստակի վրա:
Պետական համակարգը երբեք այս աստիճանի չի դեգրադացվել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: