Ilur.am-ը գրում է.
Երեկ Ծովինար Նազարյանը Մարիոթ հյուրանոցի սրճարանում տեսել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Լիսկա Խաչատրյանին, եւ մի քանի հարց ուղղել նրան:
Ահա այն երկխոսությունը եւ լուսանկարը, որը Ծովինար Նազարյանը հրապարակել է ֆեյսբուքյան իր էջում.
-Մի հատ ժպտացեք
-Ինչի՞ հմար
-Որտեւ պիտի ամաչեք, որ ազատության մեջ եք
-Դո՛ւ ամաչի
-Ես էլ եմ ամաչում, որ ազատ ման եք գալիս իմ քաղաքում
-Թո՛ւ։ #չունեմքոներվերը
-Ի՞նչ, լավ չլսեցի, ինչ–որ բան ասեցի՞ք ձեր մայրիկի մասին։ Հիմա վիդեո անեմ, որ ոչ մի բան բաց չթողնեմ։
Էդ ընթացքում ախրաննիկն առաջ եկավ` կարծես շեֆին կանխելու համար
Նյութի աղբյուր՝ http://www.ilur.am/news/view/16492.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել