Shantnews.am-ը գրում է․

Գերմանիայում հետազոտողները եկել են այն եզրահանգման, որ COVID-19-ով հիվանդացածների մոտ ժամանակի ընթացքում հակամարմինների քանակը զգալիորեն նվազում է, ինչը վկայում է կորոնավիրուսով կրկնակի հիվանդանալու հնարավորության մասին, փոխանցում է ZDF-ը։

Նրա տվյալներով՝ հակամարմինների նվազում է հայտնաբերվել մյունխենյան Շվաբինգ կլինիկայում հունվարին բուժում ստացած առաջին պացիենտների արյան անալիզների արդյունքներով։

Հատուկ թեստի արդյունքներով, որ անցկացվել է միայն անվտանգության բարձր մակարդակ ունեցող լաբորատորիայում, մենք չեզոքացնող հակամարմինների կրճատում ենք նկատում 9 պացիենտից 4-ի մոտ, հայտարարել է Շվաբինգ կլինիկայի ինֆեկցիոն հիվանդությունների բաժնի գլխավոր բժիշկ Կլեմենս Վենդտները։

Միևնույն ժամանակ նա նշել է՝ որքան է դա ազդում երկարաժամկետ իմունիտետի վրա, առայժմ հայտնի չէ։ Այդուամենայնիվ, Վենդտների խոսքերով, հետազոտության արդյունքները վկայում են այն մասին, որ կորոնավիրուսով հիվանդացածները կրկին կարող են վարակվել։

Ավելի վաղ նման եզրահանգման են եկել չինացի գիտնականները, որոնք հաղորդել են, որ կորոնավիրուսով հիվանդացածների մոտ ժամանակի ընթացքում հակամարմիններն էականորեն կրճատվում են։ Հակամարմինների կրճատում է նկատվում հատկապես այն մարդկանց մոտ, որոնց մոտ հիվանդության ընթացքն անախտանիշ է եղել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել