ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը հայտարարել է, որ Հայաստանը ակնկալում է, որ ՀԱՊԿ-ն իր դիրքորոշումը կարտահայտի Ադրբեջանի հետ սահմանին բախման կապակցությամբ:

«Հուսով ենք, որ այսօր տեղի կունենա ՀԱՊԿ խորհրդի նիստ, մենք կարծում ենք, որ կազմակերպությունը պետք է անպայման արտահայտի իր դիրքորոշումը, քանի որ խոսքը ՀԱՊԿ անդամ-պետության վրա փաստացի հարձակման մասին է, սահմանի այն հատվածում, որը ոչ մի կերպ կապված չէ հակամարտության հետ»,- ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի եթերում ասել է Տողանյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել