Starnews.am-ը գրում է․

Դերասանուհի Անժելա Սարգսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում  հրապարակված կադրերում դերասանուհին, որը վերջին տարիներին ԱՄՆ-ում է ապրում, ծաղկավոր զգեստ է կրում, որն ընդգծում է գեղեցիկ կազմվածքը։ Անժելա Սարգսյանը պարզ սանրվածքով է, հագուստը համադրել է բարձրակրունկների հետ։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ ոճային պայուսակ, ակնոց ու նուրբ վզնոց։ Լուսանկարը մեկնաբանված չէ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել