Tert.am-ը գրում է.

Մաշտոցի պուրակում հրավիրված ասուլիսին «Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնության անդամներից Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ այսօր առավոտյան Շենգավիթ վարչական շրջանի Գարեգին Նժդեհի հրապարակում (Երրորդ մաս) թաղապետարանի աշխատակիցները ծեծի են ենթարկել ակտիվիստ աղջկան։

Աղջիկը անցորդներին կոչ է արել չվճարել 150 դրամ: Աղջիկը մենակ է եղել, ինչն էլ նպաստավոր գործոն է ծառայել Շենգավիթի թաղապետարանի աշխատակիցների համար՝ վերջինիս հանդեպ ֆիզիկական բռնություն գործադրելու համար: Ըստ Դավիթ Հարությունյանի՝ դեռևս չգիտեն տուժողի ինքնությունը և հիմա հենց այդ հարցով են զբաղվում։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել