Առողջապահության նախարարության Մայրական եւ վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանն առաջարկում է օրենք ընդունել՝ մինչեւ 6 ամսական հղիությունը ծնողներին պտղի սեռը չհայտնելու մասին:
Սա պայմանավորված է նրանով, որ Հայաստանը դուրս է եկել աշխարհում առաջին տեղ՝ հղիությունների` սեռով պայմանավորված արհեստական ընդհատման ցուցանիշով, ու եթե այս տեմպերով շարունակենք, ապա 2060 թվականի դրությամբ կունենանք չծնված 93 հազար մայր, իսկ բնակչությունը միայն այս անմարդկային մոտեցման պատճառով կնվազի հավելյալ 80 հազարով:
Միանգամայն կիսում եմ փորձագետի մտահոգությունը: Ասեմ ավելին, ինձ որ մնար, ապա կարգելեի ցանկացած տեսակի հղիության արհեստական ընդհատում, եթե դա չի արվում մոր կյանքը փրկելու համար, այլ արվում է կապրիզի, աղջիկ երեխա չուզելու, հավելյալ ծախսերից խուսափելու նպատակով:
Աբորտը ոչ այլ ինչ է, քան սպանություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել