Համբույրը ծով հաճույք է, լավ զգացողություններ և դրական ազդեցություն է օրգանիզմի վրա: Համբույրները կախարդական հատկություն ունեն: 
Այսօր կխոսենք համբույրների մասին և կպարզենք դրա դրական կողմերն ու հատկությունները:

Ինչո՞ւ է համբույրը անհրաժեշտություն

Առաջին համբույրը իրական փորձություն է: Այն թույլ է տալիս հասականալ՝ համապատասխա՞ն են արդյոք զույգերը: Եվ եթե առաջին համբույրից հետո այն դուր չի գալիս զույգերից մեկին, ուրեմն ինչ-որ բան այն չէ:

 

Համբույրները ամրապնդում են իմունային համակարգը: Բերանի խոռոչում հազարավոր միկրոբներ կան: Համբուրվելու ընթացքում զույգերը դա միմյանց են փոխանցում, և դա ոչ թե զզվելի է, այլ հրաշալի է: Այս փոխանակումը մարզում է իմունիտետը:

Համբույրը շատ արագ բարձրացնում է տրամադրությունը: Համբուրվելու ընթացքում օրգանիզմն արտադրում է երջանկության հորմոն․ դա օքսիտոցինն է, սերոտոնինը և դոմապինը: Ապացուցված է, որ համբույրը հավասար է մարզասրահում անցկացրած 30 րոպեին: 


Համբույրներն օգնում են, որ խուսափեք կարիեսից, քանի որ առատ թքարտադրությունը բալանսավորում է բերանի թթվայնությունը: 

Օգնում է նիհարել: Իհարկե, դա չի կարող օգնել, որ հարյուրավոր կիլոգրամներից ազատվեք: Կարող է այրել 15-20 կալորիա: 


Պայքարում է կնճիռների դեմ և երիտասարդացնում: Համբուրվելու ընթացքում աշխատում են դեմքի մկաններից 30-ը: Մկանների աշխատանքի շնորհիվ հարթվում են կնճիռները, ձգվում են կզակը և վիզը: 

Բարձրացնում է ուղեղի ակտիվ աշխատանքը, մարդը դառնում է ավելի ուշադիր ու կենտրոնացված և կարողանում է հիշել դետալները: Այնպես որ խորհուրդ է տրվում, որքան հնարավոր է, շատ համբուրվել սիրելիի հետ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել