Tert.am-ը գրում է․

Ղազախստանում Չինաստանի դեսպանատունն իր կայքում Չինաստանի քաղաքացիների համար նախազգուշացում է հրապարակել առ այն, որ երկրի տարածքում տարածվում է թոքաբորբի նոր տեսակ առաջացնող վտանգավոր վարակ, գրում է Daily Mail-ը։

Դեսպանատունը, վկայակոչելով տեղական ԶԼՄ-ների տվյալները, պնդում է, որ հունիսի կեսերից պետության մի շարք շրջաններում նոր տեսակի թոքաբորբով հիվանդների թիվը «զգալիորեն աճել է»: Միևնույն ժամանակ, հաղորդագրության մեջ ասվում է, որ «նոր և դեռևս չուսումնասիրված թոքաբորբից» մահացությունը «զգալիորեն ավելի բարձր է, քան COVID-19-ից»:

Դեսպանատունը պնդում է, որ այսօրվա դրությամբ Ղազախստանի որոշ շրջաններում վարակված է շուրջ 500 մարդ, ավելի քան 30 մարդու վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել