Հայ ազգը ցանկացած դժվարություն կարող է հաղթահարել, ուղղակի այս անտեղյակների իշխանությունն է անկարող, ու դրա համար էլ երկիրը փուռն են տալիս:

ՀՀ-ում 100 հզ բնակչի հաշվով 38 անգամ ավելի շատ վարակակիր կա, քան հարևան Վրաստանում`մեզ մոտ՝ 994, իսկ Վրաստանում` 26: Իսկ այս ամենի մեղավորը, ըստ Նիկոլի, հայ ժողովուրդն է: Այսինքն՝ այս աննախադեպի խոսքով՝ ստացվում է, որ վրացիներն ավելի լավն են, քան հայերը: Այսպիսով Նիկոլը մտածում է, որ ոչ թե իրանք են անբաշար ու տգետ և երկիրը հասցրել են անդունդի եզրին, այլ հայ ժողովուրդն է վատը:

Գիտե՞ք՝ զարմանալին ո՞րն է․ այդ ինչպե՞ս է ստացվում, որ երբ Նիկոլը ժողովրդի անունից փորձում է անօրինական գործունեություն կատարել, այդ ժամանակ ժողովուրդը լավն է, հպարտ է, իրավագիտակից է, բայց երբ խոսքը գնում է վարակի տարածման մասին, այդ նույն ժողովուրդը դառնում է մեղավոր, և ով ասես, տեղից հելնում է ու մունաթ գալիս:

Ինչքան էլ որ Նիկոլի նմանները փորձեն մեր ազգին մեղադրել, իրականում մենք լավ գիտենք, որ հայ ժողովուրդն իր բոլոր թերությունների հետ մեկտեղ Արցախյան պատերազմ է հաղթահարել, 1988թվականի երկրաշարժն է հաղթահարել, 1990-ականների մութ ու ցուրտ տարիներն է հաղթահարել, դրա հետ մեկտեղ շենացրել է մեր երկու հայկական պետությունները՝ ձեռք բերելով պետականամետ ղեկավարներ: Ի տարբերություն Վրաստանի՝ այդ ժամանակահատվածում մենք տարածքային ոչ մի կորուստ չենք ունեցել: Այնպես որ Նիկոլին փոխանցեք, որ ինչքան էլ ստի, ինչքան էլ ապիկարություն անի, միևնույն է, վարակի տարածման մեղավորն իրենք են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել