Ավստրալացի գիտնականները հայտնել են, որ այժմ Երկիր մոլորակի ողջ տարածքում ուժգին շոգեր են, հետևաբար գլոբալ տաքացումը մեզ շատ ավելի մոտ է, քան մենք կարծում ենք:

Գիտնականներին հաջողվել է ֆիքսել մոլորակի վրա ջերմության ալիքների հուժկու ուժգնացում: Նրանք նաև բացահայտել են, թե հստակ ինչ քանակությամբ ջերմություն կբերի իր հետ շոգ եղանակը:

Մասնագետները միանգամից նշում են, որ խոսքը գնում է ոչ միայն աշխարհի բոլոր անկյուններում շոգի ալիքների հաճախականության մասին, այլև նման տենդենցի ավելացման: Նրանք պարզել են, որ աստիճանների ընդհանուր թիվը, որոնք կգերազանցեն նորման, Ավստրալիայում ամռան ամիսներին կկազմի 80 աստիճան: Սիբիրում այն կհասնի 200 աստիճանի:

Եթե դիտարկենք օդի ջերմաստիճանի բարձրացումը ողջ մոլորակի տարածքում, ապա միջինում 10 տարում աճը կկազմի 4 աստիճան Ցելսիուս:

Վերջերս գիտնականներն ուսումնասիրել էին նաև վերջին տարիների հստակ ցուցանիշները և պարզել, որ գլոբալ տաքացումը սկսել է արագանալ և մոտենալ: Այսպես, 2019 թ. Երկրի վրա օդի միջին ջերմաստիճանը 1,1 աստիճան Ցելսիուսով գերազանցել է մինչարդյունաբերական շրջանի անալոգային ցուցանիշին: Ապացուցված է, որ նախորդ տարին պատմության մեջ երկրորդ ամենաշոգ տարին է եղել: Ռեկորդային բարձր ջերմաստիճաններ են գրանցվել 2019-ին Եվրոպայում, Ճապոնիայում, Հնդկաստանում և Ավստրալիայում:

Մոտակա տարիների կանխատեսումները ևս տխուր են: Շատ գիտնականներ վստահեցնում են, որ արդեն 2070 թ. միլիոնավոր կամ անգամ միլիարդավոր մարդիկ կզրկվեն ապրելու համար անհրաժեշտ պայմաններից շոգի պատճառով: Նման հետևանքները որոշ չափով կանխելու համար հարկավոր է կրճատել ածխաթթու գազի արտանետումը և արգելել բենզինով աշխատող մեքենաների ընթացքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել