Ստամբուլում գտնվող Սուրբ Սոֆիան կարող է մուսուլմաններ ընդունել ամենօրյա աղոթքների (նամազի) համար շաբաթ օրը: Նման կարծիք է հայտնել փաստաբան Սելամի Քարամանը, որը Թուրքիայի Պետական խորհուրդ դատական հայց էր ներկայացրել տաճարի կարգավիճակի վերանայման վերաբերյալ: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Մենք դատարանին ներկայացրել էինք  որպես նախադեպ Քարիի մզկիթի գործը (Ստամբուլի Բյուզանդական եկեղեցին, որը թանգարանի կարգավիճակ ուներ 1948 թվականից մինչև 2019 թվականը): Դատարանը ընդունեց այն: Այսպիսով, ըստ օրենքի, գործող որոշումը պետք է ուժի մեջ մտնի 30 օրվա ընթացքում: Այնուամենայնիվ, գոյություն ունեցող իրավական պրակտիկայում՝ այս դեպքում 30-օրյա ժամանակահատվածը կարող է անհրաժեշտ չլինել, ուստի որոշումը
կարող է ուժի մեջ մտնել առաջին օրվանից»,- ասել է նա CNN Turk-ին:

Հիշեցնենք, որ Թուրքիայի պետական խորհուրդը (բարձրագույն վարչական դատարանը) չեղյալ է համարել Ստամբուլում Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարան վերածելու մասին 1934-ի որոշումը։ Հիմա Սուրբ Սոֆիան կարելի է օգտագործել որպես մզկիթ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել