Armtimes.com-ը գրում է․
ՀՀ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը 2020 թվականի մայիսի 27-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել իր 2019-ի տարեկան հայտարարագիրը։
Ըստ այդ հայտարարագրի՝ նա չունի անշարժ եւ շարժական գույք։
2019-ի սկզբում մարզպետը իր բանկային հաշիվներին ունեցել է 1 մլն 137 հազար 929 դրամ եւ 121 դոլար, որը տարեվերջում դարձել է 796 հազար 583 դրամ եւ 6920 դոլար։
2019-ի սկզբում Պողոսյանը կանխիկ ունեցել է 12 մլն դրամ եւ 20 հազար դոլար, որը տարեվերջում դարձել է 12 մլն դրամ եւ 8 հազար դոլար։
2019-ին Սյունիքի մարզպետը 2 աղբյուրից եկամուտ է ստացել։ 10 մլն 165 հազար 951 դրամ ստացել է Սյունիքի մարզպետի աշխատավարձից եւ 3 մլն 509 հազար 880 դրամ ստացել է ոստիկանության կենսաթոշակից։
Հունան Պողոսյանի կինը՝ Նունե Պողոսյանը 2019-ի սկզբում կանխիկ ունեցել է 15 մլն դրամ եւ 5 հազար դոլար, որը տարեվերջում նվազել է՝ դառնալով 10 մլն դրամ եւ 5 հազար դոլար։
Նունե Պողոսյանը 2019-ին 3085 դոլարի չափով փոխառություն է ստացել «Յունիբանկ»-ից։
Հունան Պողոսյանի որդին՝ Հրաչյա Պողոսյանը 2019-ի սկզբում ունեցել է անհատական բնակելի տուն Երեւանի Աջափնյակ վարչական շրջանում, որը տարեվերջում պահպանվել է։
Նա 2019-ի սկզբում ունեցել է «Toyota» մակնիշի ավտոմեքենա, որը եւս պահպանվել է տարեվերջում։
Հրաչյա Պողոսյանի բանկային հաշվին 2019-ի սկզբում եղել է 328 հազար 257 դրամ, իսկ տարեվերջում՝ 540 հազար 383 դրամ։ Նրա կանխիկ միջոցները տարեսկզբում եղել է 19 մլն դրամ, իսկ տարեվերջում այն նվազել է՝ դառնալով 17 մլն դրամ։
2019-ի ընթացքում Հրաչյա Պողոսյանը մի քանի աղբյուրներից եկամուտ է ստացել։ Նա 7 մլն 900 հազար դրամ աշխատավարձ է ստացել «Տ-Քնստաքշն» ՓԲԸ-ից, 5 մլն 910 հազար դրամ աշխատավարձ է ստացել «Արարատ Արմենիա» ֆուտբոլային ակումբից, 4 մլն 265 հազար 751 դրամ աշխատավարձ է ստացել »Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ից։ Նա նաեւ 2 փոխառություն է ստացել. 79 մլն 763 հազար 200 դրամի չափով փոխառություն է ստացել «Բիբլոս բանկ Արմենիա»-ից եւ ներգրավվել «Ռենշին» ՍՊԸ-ում։ 4 մլն 916 հազար 687 դրամ փոխառություն էլ ստացել է «Հայբիզնեսբանկ»-ից։
Հունան Պողոսյանի հետ համատեղ բնակվող՝ Կարինե Պողոսյանը իր հայտարարագրում նշել է, որ 2019-ին 6 մլն դրամ արժողությամբ «Mercedes benz» մակնիշի ավտոմեքենա է նվեր ստացել՝ հորից Սուրիկ Պողոսյանից։
Կարինե Պողոսյանը 2019-ի սկզբում իր բանկային հաշիվներից մեկում գումար չի ունեցել, իսկ մյուսում ունեցել է 11 հազար 214 դրամ։ Տարեվերջում նրա հաշիվներից մեկում եղել է 5188 դրամ, մյուսում՝ 161 դոլար։
Կարինե Պողոսյանի կանխիկ միջոցները տարեսկզբում եւ տարեվերջում նույնչափ են մնացել՝ 23 մլն դրամ։
2019-ին Կարինե Պողոսյանն ունեցել է 4 մլն 840 հազար 19 դրամի չափով եկամուտ, որը ստացվել է ձեռնարկատիրական գործունեությունից եւ ինչպես արդեն նշեցինք՝ 6 մլն դրամանոց ավտոմեքենա՝ նվիրատվության կարգով։