Tert.am-ը գրում է․

Որևէ մեկը չի կարող հստակորեն ասել՝ երբ կավարտվի համավարակը կամ երբ կսկսվի երկրորդ ալիքը, դրա մասին կանխատեսումը հիմնված է սեզոնայնության վրա. հայտնի է, որ աշնանը կամ ձմռանը սուր ռեսպիրատոր վարակներն ուժգնանում են: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել բժշկագիտության թեկնածու, դոցենտ Վահե Տեր-Մինասյանը:

«Հայաստանը որդեգրել է վարակակիրների թիվը զրոյացնելու ռազմավարություն: Թեստավորումների և դրական պատասխանների հարաբերակցությունն այսօր մոտ 30 տոկոս է, շատ ավելի ցանկալի կլիներ 5-10 տոկոսի ցուցանիշը: Դրա համար ժամանակ և աշխատանք է պետք բոլոր մակարդակներում: Երկար ժամանակ այս վարակի մասին հստակ տեղություն չունեինք, մեզ թվում էր, թե շատ բան չափազանցված է, ինքս էլ սկզբում այդպես էի կարծում»,- ասել է բժիշկը:

Ըստ Տեր-Մինասյանի՝ այսօր բոլոր բժշկական հաստատություններում նվազել է վճարովի բուժծառայությունների ծավալը՝ կապված բնակչության սոցիալական վիճակի հետ, և հատկապես մասնավոր բուժհիմնարկներն ունեն ֆինանսական խնդիրներ. «Սոցիալական ուղղվածություն ունեցող բյուջեում առողջապահության ֆինանսավորումը չպետք է նվազեցվի: Այսօր ամենաբարձր վարակելիությունը բժիշկների շրջանում է, ամենառիսկային գոտում նրանք են: Մենք նույնիսկ չգիտենք, թե հիվանդությունը հաղթահարած մարդիկ ինչ առողջական խնդիրներ են ձեռք բերում, օրինակ՝ երկկողմանի թոքաբորբից բուժված մարդու նյարդային համակարգն ինչպես է ձևափոխվում»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել