Երեկ Ռուսաստանի առողջապահության նախարարության ներկայացուցիչը հայտարարեց, որ իրենց երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստումները լինելու են ԿԱՄԱՎՈՐ: Այդպիսի հայտարարություններ են արվել նաև մի շարք այլ երկրներում: Իսկ ահա մեզ մոտ իշխանությունների հայտարարություններից այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ բոլորին անխտիր պատվաստելու մտադրություն ունեն:

Ժողովուրդ ջան, հանկարծ թույլ չտաք՝ դա իրականություն դարձնեն, դուք ստրուկ չեք, ոչ էլ անլեզու անասուն, որ այդպես վարվեն ձեզ հետ, դուք մարդ եք և ունեք իրավունքներ, հետևաբար այդ պատվաստումները պետք է լինեն բացառապես ձեր ցանկությամբ, առանց որևէ պարտադրանքի, այսինքն՝ ԿԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ սկզբունքով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել