Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը համակարգված ցնցում է աշխարհն իր անսպասելի և երբեմն նույնիսկ սարսափելի որոշումներով: Մահապատժի է ենթարկում իր հորեղբորը: ԿԺԴՀ-ի ղեկավարի անձնական կյանքը խստորեն պաշտպանված է մարդկանցից: Հետևաբար, իսկական ցնցում էր, երբ բացահայտվեցին Կիմի շքեղ կյանքի մասին որոշ բաներ:

Անշարժ գույք

Սկսենք այն բանից, որ Կիմի ղեկավարության տակ է ավելի քան 17 դղյակ: Դրանք բոլորը ցրված են Հյուսիսային Կորեայում: Հիմնական նստավայրը, իհարկե, գտնվում է Փհենյանում`ԿԺԴՀ-ի մայրաքաղաքում:

Ստորգետնյա թունելները տանում են դեպի այլ պալատներ: Բայց անվտանգության համակարգը հատուկ ուշադրության է արժանի:

Այսպիսի անվտանգության համակարգի մասին կերազի նույնիսկ Թրամփը: Կիմին մոտ չի կարող գալ անգամ մուկը: Այն դղյակը, որտեղ ապրում է Կիմը, պաշտպանված է նույնիսկ ատոմային ռումբից:

Մի խոսքով՝ նրան կարծես ոչ մի վտանգ չի սպառնում: Նրան նույնիսկ չի սպառնում կորոնավիրուսը: Իսկ այս հիվանդությունից, ըստ տվյալների, ղեկավարը փախել է Վոնսան:

Ինչպե՞ս կարող ենք խոսել միայն դղյակների մասին, եթե ղեկավարը սեփական կղզի ունի: Այն բաց է միայն մի քանի տասնյակ ընտրյալների համար: Նրանց, ում վիճակվել է այնտեղ լինել, համեմատում են այն Հավայան կղզիների և Իբիցիայի հետ:

Տրանսպորտ

Բնականաբար, նա ոտքով չի տեղաշարժվում: Բացի էլիտար մեքենաներից՝ Կիմը ունի ինքնաթիռներ, նավեր և նույնիսկ սեփական գնացք:

Մեքենաներ, նավեր, ինքնաթիռներ

Դիկտատորը մեքենաների պակաս հաստատ չունի: Այդ մեքենաներից ամենահիշարժանը և ուշադրության արժանացածը Mercedes-M aybach Pullman Guard է: Այն ավելի քան 1 մլն արժե:

Հրաշք գնացք

Առանձին ուշադրության է արժանի Հյուսիսային Կորեայի գնացքը: Այն գնացքները, որոնք սովոր ենք տեսնել, բացարձակ չի համապատասխանում նրա գնացքին։

Արտաքուստ գնացքը բավականին սովորական է թվում` մուգ կանաչ վագոններ` ներկված պատուհաններով: Բայց ներսից չափազանց շքեղ է: Այն ամեն ինչ ունի՝ բանկետների և գիտաժողովների սրահներ, Գլխավոր քարտուղարի անձնական սենյակ, ննջասենյակներ և այլն:

Չնայած որ այն լրիվ զրահապատ է, նույնիսկ հատակը, դրանով ճանապարհորդելը միայն զվարճանք է: Այս գնացքում ոչ թե սովորական ուտեստներ են տալիս, այլ շքեղ դելիկատեսներ, որոնք պատրաստել են տարիներ փորձ ունեցող խոհարարները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել