Կոկո Շանելը ֆրանսիացի հայտնի դիզայներ էր, նորաձևության հիմնադիրներից մեկը, ով հայտնի է իր սև, փոքրիկ զգեստով: Նրա հագուստների դիզայնը բավականին թեթև ու հարամարավետ էր, որը շատ արագ մտավ նորաձևության աշխարհ: Կոկոն իր ժամանակի կանանց համար վառ օրինակ էր, երբ շատ կանայք վախենում էին համարձակ ու խիզախ լինելուց: 

Գաբրիել Բոները ծնվել է 1883 թվականի օգոստոսի 19-ին Ֆրանսիայում: Մեծացել է մանկատանը, քանի որ մահացել էր մայրը, իսկ հայրը թողել ու հեռացել էր: 

Երգչուհու կարճ կարիերայից հետո 1910 թվականին բացեց հագուստի առաջին խանութը և 1920-ականներին ներկայացրեց իր անվանի բույրը: 1930-ականներին նրա Chanel industries-ում ավելի քան 2000 աշխատող կար: 
Կոկո Շանելը միակն է, ով 20-րդ դարի ազդեցիկ մարդկանց ցուցակում է հայտնվել:

Կինը մահացել է 1971 թվականի հունվարի 10-ին: Չնայած որ երկար ժամանակ է, որ մահացել է, բայց նրա ընկերությունը շարունակվում է ծաղկել ու նոր հագուստներ ստեղծել: 

Գեղեցկության մասին մտածելուց առաջ պետք է հոգ տանել հոգու գեղեցկության մասին, այլապես ոչ մի կոսմետիկա չի կարող օգնել: 
20 տարեկանում ունեք այն դեմքը, որը բնությունն է տվել, իսկ 50-ում ինչպիսին կլինի` կախված է միայն Ձեզնից:
Տգեղ կին չկա, կան միայն ծույլ կանայք:
Ուզո՞ւմ ես լինել գեղեցիկ, ուրեմն` լվա գլուխդ:

Հետաքրքիրն այն է, որ որքան հիմար է տղամարդը, այնքան շատ ուշադրություն ունի կանանց կողմից:
Իրական տղամարդկանց բացակայությունը ստիպում է կանանց հիմարներին ընտրել: 
Եթե տղամարդը բոլոր կանանց մասին վատն է խոսում, որպես կանոն, դա նշանակում է, որ այդ կանանցից մեկn իրեն նեղացրել է:
Այն տղամարդը, ով պատրաստ է քայլ անելու, երջանիկ լինելու մեծ հնարավորություն ունի: 

Սիրո մեջ լավագույնը դրանով զբաղվելն է:
Կանանց գեղեցկությունը պետք է, որպեսզի տղամարդիկ սիրեն իրենց, իսկ հիմարությունը, որպեսզի կանայք սիրեն տղամարդկանց: 
Սիրահարվելով ես միշտ տրվում եմ զգացմունքներին: Բայց երբ հերթը հասնում է տղամարդու և զգեստի ընտրությանը, ես ընտրում եմ զգեստը: Ես միշտ իմ զգացմունքներից ուժեղ եմ եղել. աշխատանքն ինձ համար միշտ յուրահատուկ թմրանյութ է եղել, բայց չէի լինի այն Շանելը, եթե չլինեին տղամարդիկ: 
Ճակատագրից չես փախչի: Այն, ինչ պիտի լինի, հաստատ լինելու է:
Կնոջ լավագույն, նորաձև աքսեսուարը գեղեցիկ տղամարդն է:
Ձեզ գնահատում են այնքան, որքան ինքներդ եք Ձեզ գնահատում: 
Ինձ ոչ ոք ոչինչ չի սովորեցրել: Ես միշտ միայնակ եմ սովորել, լրիվ միայնակ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել