Փաստորեն, ավտոբուսները ձեռք են բերվում վարկով կամ լիզինգով: Այսինքն` նախնական կապիտալ պետք չէ, բավարար է միայն ճանաչվել ԳԾԱՏԵՐ ու հավաքագրել սպասարկող անձնակազմ և հատկապես վարորդների: Լավ, այս դեպքում ինչո՞ւ դա չի կարող անել քաղաքապետարանը, և շահույթն էլ գնա ոչ թե ինչ-որ ԳԾԱՏԵՐԻ գրպան, այլ քաղաքային բյուջե, ու սա ոչ թե միայն մայրաքաղաքում, այլև բոլոր ներհամայնքային երթուղիներ ունեցող համայնքներում: Չէ՞ որ պատեհ-անպատեհ ասվում է` բյուջեում փող չկա: Որտեղի՞ց լինի, երբ հնարավոր բոլոր շահութաբեր ճյուղերը տրվում են մասնավորի, այս դեպքում` յուրայինի... Եվ սա ոչ միայն ուղևորափոխադրումների, այլ նաև ջրամատակարարման դեպքում է: Ի՞նչ, որ համայնքները չեն կարող իրականացնել ջրամատակարարում ու ջրահեռացում, թե՞ պարտադիր է ՕՖՇՈՐԱՅԻՆ այս դեպքում իբր ֆրանսիական կազմակերպություն գա ու փող աշխատի, վարկեր մսխի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sasun.manukyan.7/posts/553993761331961
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել