Էս մարդը կրկին ցույց տվեց օպերային արվեստի հետ մի հեռավոր կապ անգամ չունենալը: Կրկին ցույց տվեց իր դատարկ մեծամտությունը, անգրագիտությունը` բացասաբար արտահայտվելով իր այլանդակած "ԱՆՈՒՇ"-ի հանդեպ դժքոհություն արտահայտած մեր Մեծանուն արվեստագետների մասին, որոնցից յուրաքանչյուրի տրորած հողն ինքը չարժե: Հաղորդավարուհին հարցը տալիս է և հուշում, թե ինչ պիտի պատասխանի: Ավետիքյանը խոսում է ֆրանսիացի հանդիսատեսի և ֆրանսիական մամուլի գովասանքների մասին, թաքցնելով նաև նույն ֆրանսիական մամուլի պախարակող հոդվածների փաստը: Ասում է` ուրախ եմ, որ Երևանյան հանդիսատեսը նույնպես հավանեց: Չի ասում, որ հավանողները երբեք ԱՆՈՒՇԸ չտեսած ու դրա մասին պատկերացում անգամ չունեցող մարդիկ են, կամ ԱՆՈՒՇԸ տեսած, բայց բան չհասկացած իր մերձավորները: Հաղորդավարուհին կողմնակալ հայտարարեց, թե կայքերում ժողովուրդը դժգոհել է նախագահին գրված նամակի առիթով: Երևի նախապես պայմանավորվածություն ունեին, որ պետք չէ իրականությունը ասել. ասել այն, որ ժողովրդի մի գրագետ ու բանիմաց զանգված մեղմ ասած` դժգոհ էր Ավետիքյանից ԱՆՈՒՇԸ պղծելու և դրան հաջորդող լկտի պահվածքի համար: Հաղորդավարուհին էլ իրեն թույլ տվեց արտահայտվել, թե` վախենում են իրենց հացը խլեք: Մարդիկ, որոնք չգիտեՆ հարգել մարդկանց, որոնց պարտական ենք ազգ ու ժողովուրդ կոչվելու համար` դրանց տեղը ոչ թե եթերն է, այլ սարերն ու չոլերը, որտեղ կլինեն իրենք ու ոչխարի մի հոտ: ՍԵՐԺ ԱՎԵՏԻՔՅԱՆԻՆ ՀԱՐՑՐԵՔ, ԹԵ ՈՎ ԷՐ ՓԱՐԱՋԱՆՈՎԻ ՄԱՍԻՆ КГБ-ԻՆ ՆԱՄԱԿ ԳՐՈՂԸ: Հաստատ դեմքի գույնը վայրկենապես կփոխվի: Դրանից պարզ կդառնա, թե որ դեպքն է պետք համեմատել 37 թվի հետ:



